-
18.06.2012|
18:38
Իսպանիայի ֆուտբոլի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն համաձայնվել է երկարացնել հավաքականի հետ աշխատելու պայմանագիրը:
-
18.06.2012|
18:24
Աշխարհի նախկին չեմպիոն Միխաիլ Տալի հուշամրցաշարում տևական դադարից հետո վերջապես հաղթանակ տարավ Լևոն Արոնյանը: Մրցակիցը իտալացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան էր, ով, նախորդ տուրում հաղթելով աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկին, հավաքել էր հինգ միավոր ու ստանձնել մրցաշարի միանձնյա առաջատարի դերը:
-
18.06.2012|
16:01
Ավարտվեց ծանրամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունը: Մրցումների եզրափակիչ երրորդ օրը մրցահարթակ ելան 94 և գերծանրքաշային կարգի մարզիկները:
-
18.06.2012|
02:59
Դանիա-Գերմանիա խմբային երրորդ խաղում դանիացիները հանգամանքների որոշակի զարգացումների դեպքում հնարավորություն ունեին դուրս գալու մեկ քառորդ եզրափակիչ: Սակայն, ինչպես պատշաճում է կատարյալ պրոֆեսիոնալներին, Գերմանիայի ընտրանին մնաց իր բարձրության վրա, թեպետ նախախաղային բազմաթիվ գուշակություններ կային նրանց հնարավոր «զիջումների» հետ կապված:
-
18.06.2012|
01:37
Մոսկվայում ընթացող Միխաիլ Տալի հուշամրցաշարի ութերորդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը ազերի Թեյմուր Ռաջաբովն էր: Սև խաղաքարեր ունեցող հայ գրոսմայստերը պարտիան ավարտել է ոչ-ոքի:
-
18.06.2012|
01:18
Պորտուգալիա-Հոլանդիա խմբային երրորդ հանդիպումը հավասարապես ճակատագրական էր երկու հավաքականների համար էլ: Խնդիրը բնավ էլ այն չէր, որ հաղթանակի դեպքում հոլանդացիները կարող էին որոշակի դասավորությունների դեպքում անգամ դուրս գալ քառորդ եզրափակիչ:
-
17.06.2012|
12:45
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության տասներեքերորդ տուրում այսօր կայացան վերջին երկու` «Միկա»-«Փյունիկ», «Շիրակ»-«Գանձասար» հանդիպումները: Առաջինում արդեն իններորդ րոպեին հաշվի մեջ առաջ անցան հյուրերը: Գոլի հեղինակ դարձավ Դավիթ Մինասյանը:
-
17.06.2012|
06:15
Ծանրամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունում այսօր մրցահարթակ ելան 77 և 85 կիլոգրամ քաշային կարգերը ներկայացնող ծանրորդները: Բացառիկ սուր մրցակցություն ծավալվեց մասնավորապես 77 կիլոգրամ քաշային կարգում, որտեղ անվիճելի էր սամաղարցի Անդրանիկ Կարապետյանի գերազանցությունը (320=150+170):
-
16.06.2012|
13:39
Չեխիա-Լեհաստան, Հունաստան-Ռուսաստան խաղերով ավարտվեցին խմբի երրորդ` եզրափակիչ խաղերը: Երկու հանդիպումում էլ գրանցվեց նույն` 1:0 հաշիվը: Երկու հանդիպումում էլ հաղթանակ տարան դաշտի պայմանական տերերը` դուրս գալով մեկ քառորդ եզրափակիչ:
-
16.06.2012|
11:06
Աշխարհի նախկին չեմպիոն Միխաիլ Տալի հուշամրցաշարի յոթերորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Նույնատիպ արդյունք է գրանցվել նաև Նակամուրա-Կառլսեն, Ռաջաբով-Կարուանա դիմակայություններում: Տոմաշևսկի-Մորոզևիչ պարտիայում վերջինս չկարողացավ դիմանալ իր համերկրացու փորձությանը: